«Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ» գրքի քննարկում
«Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ» գրքի քննարկում
09/02/2024 10:30 pm

Փետրվարի 9-ին ժամը 19։30-ին Արմինեի գրադարանի Գրքասերների ակումբում անցկացվելու է հերթական քննարկումը՝ Քեյթ Ֆերացիի «Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ» գրքի շուրջ:

Գիրքն անձնական և մասնագիտական կապեր ստեղծելու, գործընկերների ցանց ձևավորելու և այն ճիշտ օգտագործելու մասին համապարփակ ուղեցույց է:

Գրքի քննարկման մոդերատորն է Մանթաշյանց գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը:

Գրքի քննարկմանը կարող են մասնակցել առավելագույնը 20 հոգի, իսկ մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է գրանցվել։