Հանդիպում բանաստեղծուհի Սոնա Վանի հետ
Հանդիպում բանաստեղծուհի Սոնա Վանի հետ
19/07/2024 04:30 pm

Հուլիսի 19-ին ժամը 16։30-ին Արմինեի գրադարանի նախաձեռնությամբ տեղի կունենա «Կինը գրականության մեջ» խորագրով հանդիպում բանաստեղծուհի, էսսեիստ Սոնա Վանի հետ։

Սոնա Վանը (Սոնա Տեր-Հովհաննիսյան) 1978 թվականից ապրում է Կալիֆորնիայում։ Մասնագիտությամբ բժիշկ-հոգեբան է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան երեք տասնյակ լեզուներով։

Սոնա Վանն արժանացել է մի շարք մրցանակների։ Նա միակ հայ կին պոետն է, ով Չինաստանում արժանացել է պոեզիայի միջազգային բարձրագույն մրցանակի։

Բացառիկ կնոջ և բանաստեղծուհու՝ Հայաստանում գտնվելը կարևոր իրադարձություն է հայերիս համար, ուստի բաց մի թողեք նրա հետ ծանոթանալու և շփվելու հնարավորությունը։