«Կանայք և տղամարդիկ» գրքի շնորհանդես
«Կանայք և տղամարդիկ» գրքի շնորհանդես
10/08/2024 03:00 pm

Օգոստոսի 10-ին ժամը 15։00-ին Արմինեի գրադարանի նախաձեռնությամբ տեղի կունենա Թամարա Ավանեսյանի «Կանայք և տղամարդիկ» գրքի շնորհանդեսը։

Թամարա Ավանեսյանը 6 գրքերի հեղինակ է, բիզնես էթիկայի էքսպերտ, քոուչ և մոտիվատոր։

«Կանայք և տղամարդիկ» գիրքը ստեղծվել է արտասովոր կանանց և տղամարդկանց համար՝ նրանց համար, ովքեր գիտեն, որ իրենք կարող են տնօրինել, որոշել իրենց ճակատագիրը։

Այս գիրքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ՊԱՏՐԱՍՏ են։

Նշենք նաև, որ շնորհանդեսի ավարտին «Կանայք և տղամարդիկ» գիրքը կարող եք ձեռք բերել 10% զեղչով՝ հեղինակի մակագրությամբ: