«Ինչպես է կայանում պետությունը» գրքի քննարկում
15/09/2024 12:00 pm
Սիրելի՛ ընթերցասերներ, Արմինեի գրադարանի Գրքասերների ակումբում հերթական գրքի քննարկումը կայանալու է սեպտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին։
Այս անգամ ընտրել ենք Դեն Սենորիև Սոն Սինգերի «Ինչպես է կայանում պետությունը» գիրքը: Իսրայելի տնտեսական հրաշքի մասին պատմող գրքում տարբեր բնագավառների մարդկանց առնչվող պատմությունների միջոցով ընդգծվում է նորարարությունների և նախաձեռնությունների հիմնարար դերը այդ երկրի կայացման և զարգացման գործում:
Քննարկման մոդերատորն է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
Գրքի քննարկմանը կարող են մասնակցել առավելագույնը 30 հոգի, իսկ մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է գրանցվել։
ք․Գյումրի, Տեխնոլոգիական կենտրոն, 2-րդ հարկ
+374 44 50 55 29
English
Русский