Գրքի շապիկը՝ իմ տարբերակով
Իսկ եթե «Փոքրիկ իշխանը» նորից հրատարակվեր, ի՞նչ տեսք կունենար նրա շապիկը քո պատկերացմամբ։
Արմինեի գրադարանում մեկնարկում ենք նոր ֆորմատ՝ Ընթերցասերների ակումբը, որը նախատեսված է 11-17 տարեկան երիտասարդների համար։ Այս հանդիպումների նպատակը ոչ միայն գրքերի շուրջ հավաքվելն է, այլև ընթերցասեր երիտասարդների միջև նոր կապերի ձևավորումը, միմյանց ճանաչելը, մտքերով փոխանակվելը և ստեղծագործ միջավայրում հետաքրքիր ժամանակ անցկացնելը։
Առաջին հանդիպման թեման է՝ «Գրքի շապիկը՝ իմ տարբերակով»։
Մասնակիցները կպատկերացնեն, որ իրենք հրատարակիչներ են և կստեղծեն «Փոքրիկ իշխանը» գրքի նոր շապիկը՝ օգտագործելով գունավոր թղթեր, մատիտներ, ներկեր և այլ պարագաներ։
Սա նոր ակումբի առաջին հանդիպումն է, և մենք ուրախ կլինենք սկսել այն հենց քեզ հետ։
Մասնակցությունը հաստատելու համար պետք է գրանցվել։ Տեղերը սահմանափակ են։
English
Русский