Աղջիկ ջան, ուշքի արի

(1)
Հեղինակ: Ռեյչլ Հոլիս
Ժանր: Անձի զարգացում
Հրատ. տարեթիվ: 2019
Էջերի քանակ: 296
Լեզու: Հայերեն

Դու է՞լ ես կարծում, թե բոլորի կյանքը ստացվել է, իսկ քոնը՝ ոչ: Եթե այո, ապա Ռեյչլ Հոլիսը քեզ ասելու բան ունի. սուտ է: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի եւ այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ եւ լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել: Ռեյչլը դառը ճշմարտությամբ եւ խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները:

Հաճախորդների կարծիքները

  • Մոտիվացիոն, հետաքրքիր գլուխների համադրությամբ և իսկապես շատ բան տվող գիրք է։

    Ալվարդ Չարխիֆալաքյան, 22/02/2024 00:03:47