Համամարդկային ու հոգևոր արժեքների այս գողտրիկ գանձարանում` «Փոքրիկ իշխանը» վիպակում, գտնում ենք ամենաիրական գեղեցկությունն ու ճշմարտությունը` այնքան պարզ և միևնույն ժամանակ այնքան թաքնված: Եվ մեր հոգու խորքում գիտակցում ենք, թե որն էր այդ փոքրիկի առաքելությունը... Տեսնում ենք մի մանուկ, ով կարող էր անապատում ջուր բխեցնել, ով ամբողջ հոգով էր սիրում ու նվիրվում, ով հասկանում էր սրտի լեզուն և ով գիտեր հոգևոր բաները։ Սենտ-Էքզյուպերին ամբողջ կյանքում իր հետ տարավ իր Փոքրիկ իշխանին, կյանքի ոչ մի խաչմերուկում մենակ չթողեց նրան և ապրեց նրա պես` պատրաստ ընկերոջ համար կյանքը տալու, երբեք մարմինը հոգուց բարձր չդասելով, հայրենիքը սիրելով, հոգով երեխա մնալով և երազելով, ընկնելով ու ճախրելով։
Փոքրիկ իշխանը
(0)
Հեղինակ:
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
Ժանր:
Մանկապատանեկան
Հրատ. տարեթիվ:
2015
Էջերի քանակ:
128
Լեզու:
Հայերեն
Մուտք գործել նախքան ամրագրումը:
Մուտք
Հաճախորդների կարծիքները
0
0 կարծիքներ
English
Русский







