Լաբիրինթոսից դուրս

(1)
Հեղինակ: Սպենսեր Ջոնսոն
Ժանր: Անձի զարգացում
Հրատ. տարեթիվ: 2018
Էջերի քանակ: 96
Լեզու: Հայերեն

Եվս մեկ անգամ Սպենսեր Ջոնսոնը իր պարզ պատմությամբ ներկայացնում է խորքային ճշմարտություններ, որոնք ուղենիշ կհանդիսանան առավել հաջողակ և լիարժեք լինելու կյանքում և աշխատանքում: «Ո՞ւր է իմ պանիրը» պատմության մեջ երկու Փոքրիկ մարդիկ՝ Հըմն ու Գըմը, բախվում են անսպասելի փոփոխության հետ, երբ իրենց սիրելի Պանիրը հանկարծ անհետանում է: Գըմը կարողանում է ճիշտ կողմնորոշվել և ճանապարհ է ընկնում Նոր Պանիր որոնելու: Սակայն Հըմը շարունակում է դոփել նույն տեղում:
«Լաբիրինթոսից դուրս»-ը պատմում է Հըմի հետագա ճակատագրի մասին: Հուսով ենք, որ նրա բացահայտումները կօգնեն ձեզ գտնել ձեր կյանքում ծառացած լաբիրինթոսների հանելուկի պատասխանը: Հետևեք Հըմի և իր նոր ընկերոջ՝ Հույսի նոր ճանապարհորդությանը, և կբացահայտեք, թե ինչպես ավելին ստանալ կյանքից՝ մտածելով «արկղից դուրս», կամ այս դեպքում՝ Լաբիրինթոսից դուրս:

Հաճախորդների կարծիքները

  • Կարդալ անպայման "Ուր է իմ պանիրը" կարդալուց հետո։

    Մերի Աղաբաբյան, 04/12/2023 09:59:31