Հուղարկավորությունից հետո

(0)
Հեղինակ: Ագաթա Քրիստի
Ժանր: Դետեկտիվ
Հրատ. տարեթիվ: 2024
Էջերի քանակ: 336
Լեզու: Հայերեն

«Հուղարկավորությունից հետո» վեպի կենտրոնում Էբերնեթիների գերդաստանն է, որոնց միավորել է Ռիչարդ Էբերնեթիի հանկարծակի մահը իր վիկտորիանական ժամանակաշրջանի մեկուսի դղյակում և, իհարկե, վերջինիս կտակը։ Հեղինակը ներկայացնում է ներկաներից յուրաքանչյուրի հոգեբանական մանրակրկիտ դիմանկարը, խնդիրները, նպատակներն ու թերությունները, որոնցից պարզ է դառնում, որ գրեթե բոլորն էլ կարող էին շարժառիթ ունենալ։ Սակայն վեպի ամբողջ ընթացքում անընդհատ տրվում է ոչ միայն «ո՞վ է սպանել», այլև «արդյոք սպանություն առհասարակ տեղի ունեցե՞լ է» հարցը։ Այս մութ պատմությունը թերևս մնար չբացահայտված ու մոռացության տրվեր, եթե գործին չխառնվեր Էրքյուլ Պուարոն, որը, համադրելով աննշան թվացող փաստերը, վերականգնում է այս արտասովոր պատմության բոլոր դրվագները

Հաճախորդների կարծիքները

0
0 կարծիքներ