Կանադացի վիպասանուհի Լյուսի Մոդ Մոնթգոմերիի «Աննան Ավոնլեայում» ինքնատիպ երկը, որը լույս է տեսել 1909 թվականին, «Աննան կանաչ կտուրներից» ստեղծագործության շարունակությունն է: Ընթերցողի աչքի առջև հայտնվում է արդեն մասամբ հասունացած Աննա Շիրլին, որը երկու տարի շարունակ ուսուցչություն է անում հարազատ գյուղի դպրոցում՝ աշակերտների առջև բացելով ոչ միայն գիտելիքների, այլև երևակայական աշխարհի դռները, ուր միայն երազկոտ հոգիները կարող են իրական երջանկություն գտնել: Աննայի միջոցով ընթերցողը զուգահեռաբար ծանոթանում է նաև Ավոնլեա կոչվող փոքրիկ գյուղում բնակվող մարդկանց կենցաղին ու բնավորությանը, հաղորդակից դառնում նրանց հուզող խնդիրներին, ինչպես նաև ծայր առնող ու երջանիկ ավարտ ունեցող սիրավեպերին: Եվ այս ամենի մեջ բարձրանում է գլխավոր հերոսուհին՝ անվերջ երազելով գեղեցիկ գալիքի մասին:
Աննան Ավոնլեայում
(0)
Հեղինակ:
Լուսի Մոդ Մոնտգոմերի
Ժանր:
Մանկապատանեկան
Հրատ. տարեթիվ:
2023
Էջերի քանակ:
344
Լեզու:
Հայերեն
Մուտք գործել նախքան ամրագրումը:
Մուտք
Հաճախորդների կարծիքները
0
0 կարծիքներ
English
Русский







